Աշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»:
Վերջին՝ երրորդ տուրում «Արքայական ակումբը» 3-0 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»: Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան:
«Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ ուղարկեց մեքսիկական «Պաչուկայի» դարպասը:
«Ռեալն» առաջին տեղը գրավեց 7 միավորով, երկրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկած «Ալ Հիլալը» վաստակեց 5 միավոր: 4 միավորով երրորդ տեղը զբաղեցրեց «Զալցբուրգը», իսկ «Պաչուկան» մրցաշարն ավարտեց առանց միավորի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆի բոլոր խաղերը կհեռարձակվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր
H խումբ
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 0-3
Վինիսիուս Ժունիոր, 40, Ֆեդերիկո Վալվերդե, 45+3, Գոնսալո Գարսիա, 84
«Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա) - «Պաչուկա» (Մեքսիկա)՝ 2-0
Սալիմ Ալ Դավսարի, 22, Մարկոս Լեոնարդո, 90+5


