Logo

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը նոմինացվել է Մոնրեալի անկախ ֆիլմերի փառատոնի մրցույթում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:46 / 23.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ամերիկացի բարի սամարացիներ-ֆիլմ

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը նոմինացվել է Մոնրեալի անկախ ֆիլմերի փառատոնի մրցույթում (Montreal Independent Film Festival):

Ֆիլմը ստացել է պետական մասնակի ֆինանսական աջակցություն։ Այն նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։

Ֆիլմի ռեժիսորն Արա Մնացականյանն է, սցենարիստն՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը՝ Մանվել Սարիբեկյանը, օպերատորն՝ Աշոտ Մկրտչյանը, արտադրող ընկերությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն»-ը:

Ֆիլմի մասին ավելին կարող եք գտնել կայքէջում՝ https://ncca.am/hy/films/376-amerikaci-bari-samaraciner 

https://www.montrealindependentfilmfestival.com/...

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի ռեժիսոր Արա Մնացականյանի հարցազրույցը VNews.am-ին կարող եք կարդալ այստեղ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ