Logo

Fastex ՊԼ. ԲԿՄԱ-ն պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Փյունիկին»

21:01 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Երևանի ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 2-1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ «Փյունիկի» դեմ խաղում։

«Բանակայիններից» երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Արայիկ Էլոյանը։

ԲԿՄԱ-ն պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Փյունիկին»։ Նախորդ 15 խաղերից 13-ում առավելության էր հասել «Փյունիկը», 2 հանդիպում ավարտվել էր ոչ-ոքի։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը 32 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Փյունիկը» 50 միավորով չորրորդն է։

Fastex Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Փյունիկ» - ԲԿՄԱ` 1-2

Մատաս Վարեյկա, 90+5 - Արայիկ Էլոյան, 50, 83

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ