Ֆրանսիայի Լիգա 1-ի 21-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին երկրի չեմպիոն ՊՍԺ-ն և փոխչեմպիոն «Մոնակոն»:
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 4-1 հաշվով: Դուբլ գրանցեց ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն, մեկական գոլ էլ խփեցին պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան ու վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան: Վրաստանի հավաքականի առաջատարի համար սա առաջին գոլն է փարիզյան գրանդի մարզաշապիկով:
ՊՍԺ-ն 53 միավորով առաջատարն է, «Մոնակոն»` 37 միավորով երրորդը:
Ֆրանսիայի Լիգա 1, 21-րդ տուր
ՊՍԺ - «Մոնակո»` 4-1 (տեսանյութ)
Վիտինյա, 6, Խվիչա Կվարացխելիա, 54, Ուսման Դեմբելե, 57, 90 - Դենիս Զաքարիա, 17
Լիգա 1-ի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


