Logo

Աղբյուր. «Լիվերպուլը» պատրաստ է 100 միլիոն առաջարկել Իսակի համար

12:50 / 19.06.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է 100 միլիոն ֆունտ առաջարկել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար, հայտնում է GiveMeSport-ը:

Հնարավոր գործարքը «Լիվերպուլի» համար կարող է ավելի թանկարժեք լինել, քան նույնիսկ Ֆլորիան Վիրցի տրանսֆերը:

Մերսիսայդցիները հույս ունեն Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքի հավանական վաճառքից ստացված գումարն օգտագործել հենց այդ նպատակով:

«Լիվերպուլի» ղեկավարությունը գիտակցում է, որ բարդ է լինելու «Նյուքասլին» համոզելը, քանի որ ակումբը 150 միլիոն է պահանջում իր աստղի համար:

Ալեքսանդր Իսակն Անգլիայի Պրեմիեր լիգայի 20242/25 մրցաշրջանում խփել է 29 գոլ, կատարել 6 ասիստ, իսկ գլխավոր ռմբարկուի պայքարում զիջել է միայն Մոհամեդ Սալահին (29 գոլ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ