ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս եկան փլեյ-օֆֆ:
«Բոտաֆոգոն» վերջին` երրորդ տուրում 0-1 հաշվով պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր վաստակեցին, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով (հարաբերակցությունը` -1) զիջեցին մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 2-0 հաշվով հաղթեց ամերիկյան «Սիեթլ Սաունդերսին», որը միավոր չվաստակեց տնային մրցաշարում: ՊՍԺ-ի գոլերը խփեցին վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան և մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից էլ «Բոտաֆոգոյի» դեմ խաղում հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երրորդ տուր
B խումբ
«Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 0-2
Խվիչա Կվարացխելիա, 35, Աշրաֆ Հաքիմի, 66
«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բոտաֆոգո» (Բրազիլիա)` 1-0
Անտուան Գրիզման, 87