Logo

ԱԱԱ. «Ռեալը» 10 հոգով երեք գոլ խփեց ու Ալոնսոյի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ

01:01 / 23.06.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթեց «Պաչուկային»։

«Արքայական ակումբը», չնայած 7-րդ րոպեից Ռաուլ Ասենսիոյի կարմիր քարտից հետո խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարողացավ բոլոր երեք դիպուկ հարվածները վերածել դարպասի գրավման ու հաղթել։

Մադրիդյան գրանդի դարպասապահ Տիբո Կուրտուան հանդիպման հերոսն էր. նա 10 սեյվ կատարեց։

«Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի ղեկավարությամբ առաջին հաղթանակը տարավ։

«Լոս Բլանկոսը» 4 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը։ «Պաչուկան» միավոր չունի և զրկվեց պայքարը հաջորդ փուլում շարունակելու շանսից։

Խմբի մյուս խաղում ավստրիական «Զալցբուրգը» կմրցի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 23-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 02:00-ին։

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր

H խումբ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Պաչուկա» (Մեքսիկա)` 3-1

Ջուդ Բելինգհեմ, 31, Արդա Գյուլեր, 43, Ֆեդերիկո Վալվերդե, 70 - Էլիաս Մոնտիել, 79

Հեռացում` Ռաուլ Ասենսիո, 7 («Ռեալ»)

fastnews-ads-banner

Նույն Թեմայով