««Ինտերի» պաշտպանական գծի առջևում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը: «Ինտերը» նրա պրոֆեսիոնալ կարիերայի 8-րդ ակումբն է»,- այսպես է ՈՒԵՖԱ-ն ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին Չեմպիոնների լիգայի հերթական հանդեսում, որը «Ֆասթ Սպորտ»-ի եթերում կլինի ապրիլի 28-ին՝ ժամը 18:10-ին:
«Ես եղել եմ տարբեր երկրներում: Դժվար պահեր եմ ունեցել իմ կյանքում: Այժմ ուրախ եմ, որ այստեղ եմ»,- պատմում է Մխիթարյանը:
«Ժամանակը սովորաբար պրոֆեսիոնալ մարզիկների թշնամին է: «Ինտերի» կիսապաշտպանության կենտրոնում, սակայն, տեղի է ունենում վերածնունդ: 36 տարեկանում Մխիթարյանն «Ինտերի» կազմում ամենաշատ խաղաժամանակ ստացած չորրորդ ֆուտբոլիստն է՝ չհաշված դարպասապահներին: Ակումբում իր երրորդ մրցաշրջանում նա նորից վիթխարի դեր ունի. Մխիթարյանը ծաղկում է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ղեկավարությամբ»,- շարունակում է ՈՒԵՖԱ-ն:
«Նա շատ խելացի է, ընկերասեր: Նա ցույց է տալիս դա թե՛ դաշտում, թե՛ դրանից դուրս»,- ասում է Մխիթարյանն Ինձագիի մասին:
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Փորձը, պահերն ու խնդիրները, որոնց առերեսվում ես, այդ իրավիճակներից որպես հաղթող դուրս գալու հնարավորություն են տալիս քեզ:
Իմ կյանքը կանգ չի առնում: Ես առաջ եմ շարժվում և կհանդիպեմ բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների: Պետք է պատրաստ լինեմ դրանք լուծելուն ու հասկանալուն, թե ինչպես կարող է այդ ամենն աշխատել իմ օգտին»:
Այժմ նա պատմություն կերտելու շեմին է. Չեմպիոնների լիգան հաղթելու դեպքում Մխիթարյանը կդառնա առաջին հայ ֆուտբոլիստը, որ կբարձրացնի գավաթը: Բայց նախ և առաջ պետք է հաղթահարել «Բարսելոնայի» արգելքը կիսաեզրափակիչում:
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Առավել մանրամասն՝ «Ֆասթ Սպորտ»-ի եթերում:
«Ֆասթ Մեդիա»-ն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական և բացառիկ հեռարձակողն է Հայաստանում: