Հայաստանը ներկայացնող սամբիստ Արման Ավանեսյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Մարտական սամբոյի մինչև 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Ավանեսյանը 9-1 հաշվով վաղաժամ հաղթանակի հասավ Խորվաթիան ներկայացնող Մարինո Դուգանժիչի նկատմամբ:
Ի դեպ, կիսաեզրափակիչում Ավանեսյանը 9-0 հաշվով էլ ջախջախել է նախորդ տարվա Եվրոպայի առաջնության հաղթող, ռուսաստանցի Մագոմեդ Գասանովին: