FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Արարատին»:
1. «Արարատը» Տիգրան Եսայանի գլխավորությամբ Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 17 հանդիպումներում վաստակած 15 միավորով (4 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 10 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-31) զբաղեցնում է 9-րդ տեղը: Դա հնարավոր միավորների 29,4 տոկոսն է:
«Արարատի» ներկայիս արդյունքը 5 միավորով զիջում է նախորդ առաջնության մեկնարկային 17 հանդիպումներում թիմի գրանցած ցուցանիշը (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 9 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-28): «Արարատն» ընթանում էր 6-րդ տեղում:
2. «Արարատը» սեփական դաշտում անցկացրած 9 հանդիպումներում վաստակեց 8 միավոր (2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 9-14), ինչը հնարավոր միավորների 29,6 տոկոսն է:
Սեփական դաշտում արարատցիները պարտվել են «Շիրակին» (1-2), «Վանին» (0-3), «Ուրարտուին» (0-1), «Փյունիկին» (0-2) և «Վեստ Արմենիային» (2-3):
Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում արարատցիները վաստակեցին 7 միավոր (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 7-17), ինչը հնարավոր միավորների 29,1 տոկոսն է:
Մրցակցի դաշտում «Արարատը» հաղթել է «Գանձասարին» (2-0) և «Վեստ Արմենիային» (2-1):
3. «Արարատն» առաջնությունում մեկնարկեց 2 անընդմեջ հաղթանակով, մեկնարկային 6 հանդիպումներում վաստակած 13 միավորով 4 առաջատարներից մեկն էր՝ կրելով ընդամենը մեկ պարտություն:
Հաջող մեկնարկին հետևեց 7 անընդմեջ պարտությունների և առանց հաղթանակի 11 խաղերի շարքը, 479 րոպե տևած գոլային երաշտը, ինչի արդյունքում արարատցիները նահանջեցին 9-րդ հորիզոնական:
17 հանդիպումներից 8-ում «Արարատը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը: Միայն 3 խաղում թիմի դարպասն անառիկ մնաց:
«Արարատը» խոշոր հաշվով 4 պարտություն կրեց («Վան»՝ 0-3, 0-4, «Փյունիկ»՝ 0-3, «Նոա»՝ 0-4)`չտոնելով այդ կարգի ոչ մի հաղթանակ:
4. «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 9 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: Թիմի օգտին նշանակված 11մ 4 հարվածներից 3-ը դիպուկ է իրացրել Մուսա Կանտեն՝ գրավելով շիրակցի Դարկո Վուկաշինովիչի, բանակային Արման Ներսեսյանի և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դանիլո Կուչերի պաշտպանած դարպասները:
Արմեն Նահապետյանն էլ հաղթող է դուրս եկել գանձասարցի Սերգեյ Դոցենկոյի հետ մենամարտում:
Տիագո Գոմեսի դարպասը 11մ հարվածով գրավել են շիրակցի Մորի Կոնեն, բանակային Արայիկ Էլոյանը, փյունիկցի Սերժ Դեբլեն, «Ուրարտուի» ռմբարկու Իվան Իգնատևը և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մարիուս Նուբիսին:
5. «Արարատն» առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում ընդամենը 16 գնդակ խփեց (միջինը մեկ խաղում՝ 0,94 գոլ): Արդյունավետությամբ արարատցիները գերազանցեցին միայն «Շիրակին», «Ալաշկերտին» և «Գանձասարին»:
Գոլերի հեղինակներ դարձան թիմի 6 ֆուտբոլիստներ, որոնցից Ռայան Մզուգին, Մուսա Կանտեն, Իլարիոն Գուռը բացեցին գոլերի հաշիվն «Արարատում»:
Առավել արդյունավետ գործեց 6 գոլ խփած Իլարիոն Գուռը: Նա ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Արարատում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ օգոստոսի 3-ին «Ալաշկերտի» դարպասը գրավելով 18 տարեկան 345 օրականում: Գուռը տասնյակից դուրս թողեց թիմի նախկին ֆուտբոլիստ Վարուժան Մկրտչյանին, որը գոլերի հաշիվը բացել էր 19 տարեկան 85 օրականում:
19-ամյա Իլարիոն Գուռը նաև կրկնեց թիմի նախկին ֆուտբոլիստ Դոնիմանի Յակուբա Սիլուեի արդյունավետության տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում լեգեոնականներից բոլորից շատ՝ 6 գոլ էր խփել:
6. Օգոստոսի 24-ին «Վեստ Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակը հոբելյանական՝ 350-րդն էր «Արարատի» համար Fastex Պրեմիեր լիգայում: Իսկ դեկտեմբերի 3-ին «Վեստ Արմենիայի» դարպասն Իլարիոն Գուռի խփած երկրորդ գնդակը Fastex Պրեմիեր լիգայում թիմի հոբելյանական՝ 1350-րդ գոլն էր:
5 գոլի հեղինակ դարձած 20-ամյա Մուսա Կանտեն արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստներ Վելսեն Ջունիորի և Ռանսոմ Իբեհի ռեկորդային ցուցանիշը, որոնք այդ տարիքում «Արարատի» լեգեոնականներից բոլորից շատ՝ 4-ական գոլ էին խփել:
7. «Արարատի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Մեկնարկային 15 հանդիպումներում դարպասի պաշտպանությունը վստահվել էր Տիագո Գոմեսին, որը 27 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,8 գոլ), 3 անգամ դարպասն անառիկ պահեց:
Վերջին 2 խաղերում թիմի դարպասը պաշտպանեց Պողոս Այվազյանը՝ բաց թողնելով 4 գոլ:
21-ամյա Տիագո Գոմեսը 2024թ. օրացուցային տարում առաջնության 31 հանդիպումներից 9-ում դարպասն անառիկ է պահել: Նա գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Արմեն Պետրոսյանի 30-ամյա վաղեմության տարիքային ռեկորդը: Վերջինս 1994թ. 21 տարեկանում առաջնության 13 խաղերից 6-ում գոլ բաց չէր թողել: Գոմեսի ցուցանիշը նաև այլազգի դարպասապահների մեջ Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդի կրկնությունն է:
8. Առաջնության աշնանային հատվածում «Արարատում» ելույթ ունեցած ամենատարեց ֆուտբոլիստը 31-ամյա Արթուր Գրիգորյանն էր:
18-ամյա Ալեն Մկրտչյանն արարատցիներից ամենաերիտասարդն էր: Օգոստոսի 10-ին «Գանձասարի» հետ խաղում նա թիմի կազմում նորամուտը նշել էր 17 տարեկան 359 օրականում:
9. Գոռ Մալաքյանն ինչպես Բարձրագույն խմբում (245 խաղ), այնպես էլ «Արարատում» (103) անցկացրած խաղերի ընդհանուր քանակով թիմի ներկայիս կազմի ամենափորձառու ֆուտբոլիստն է: «Արարատի» ավագը 4-րդ մրցաշրջանն է անցկացնում թիմի կազմում:
Օգոստոսի 24-ին «Վեստ Արմենիայի» հետ կայացած առաջնության մրցավեճում Գոռ Մալաքյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղն անցկացրեց:
10. Առաջնության աշնանային հատվածում «Արարատի» կազմում խաղադաշտ դուրս եկան 26 ֆուտբոլիստներ, որոնցից 14-ը լեգեոնականներ էին: 11 ֆուտբոլիստներ՝ Գոռ Լուլուկյանը, Մարսելո դե Սոուզան, Քրիստոֆեր Բոնիֆեյսը, Սանդրո Տրեմուլեն, Մուսա Կանտեները, Իլարիոն Գուռը, Ալեն Մկրտչյանը, Բադեմ Դիաբիրան, Գոռ Ղուկասյանն ու Արամ Ասլանյանը նորամուտը նշեցին «Արարատում»:
Արարատցիները 30 անգամ զգուշացվել են, Գոռ Մալաքյանն ու Սանդրո Տրեմուլեն մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 6-ական անգամ դեղին քարտի են արժանացել Կլինտոն Դոմբիլան և Մուսա Կանտեն:
FastNews-ը ներկայացնում է «Արարատի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Արթուր Գրիգորյան |
17 |
- |
1 |
2. Սերոբ Գալստյան |
16 |
2 |
- |
3. Կասիմ Հաջի |
16 |
1 |
2 |
4. Կլինտոն Դոմբիլա |
16 |
- |
6 |
5. Մուսա Կանտե |
15 |
5 |
6 |
6. Տիագո Գոմես |
15 |
-27 |
1 |
7. Ալբերտ Խաչումյան |
15 |
- |
1 |
8. Իլարիոն Գուռ |
14 |
6 |
3 |
9. Ալասան Ֆայե |
14 |
- |
1 |
10. Գոռ Լուլուկյան |
14 |
- |
- |
11. Գոռ Մալաքյան |
14 |
- |
5 (1) |
12. Ռայան Մզուգի |
11 |
1 |
- |
13. Մալիկ Ազիզ Բերտե |
11 |
- |
- |
14. Վոլոդյա Սամսոնյան |
9 |
- |
- |
15. Մարսելո դե Սոուզա |
8 |
- |
1 |
16. Արմեն Նահապետյան |
7 |
1 |
1 |
17. Մամադու Դումբիա |
7 |
- |
- |
18. Սանդրո Տրեմուլե |
7 |
- |
1 (1) |
19. Ալեքսանդր Ալեքսանյան |
6 |
- |
- |
20. Ալեն Մկրտչյան |
5 |
- |
- |
21. Մուսա Կանտե |
3 |
- |
- |
22. Քրիստոֆեր Բոնիֆեյս |
3 |
- |
- |
23. Բադեմ Դիաբիրա |
2 |
- |
1 |
24. Պողոս Այվազյան |
2 |
-4 |
- |
25. Գոռ Ղուկասյան |
1 |
- |
- |
26. Արամ Ասլանյան |
1 |
- |
- |