Logo

«Ռեալը» լրացուցիչ ժամանակում խոշոր հաշվով հաղթեց «Սելտային» և քառորդ եզրափակիչում է

03:10 / 17.01.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին մրցավեճում Մադրիդի «Ռեալը» տանը լրացուցիչ ժամանակը ներառյալ 5-2 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, լրացուցիչ ժամանակում «Արքայական ակումբը» ևս երեք գոլ խփեց: Լրացուցիչ ժամանակում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Էնդրիկը, մեկ գոլ էլ խփեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն: Հիմնական ժամանակում «Արքայական ակումբից» դարպասի գրավմամբ աչքի էին ընկել Կիլիան Մբապեն ու Վինիսիուս Ժունիորը:

Իսպանիայի Արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռեալ» - «Սելտա»` 5-2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 37, Վինիսիուս Ժունիոր, 48, Էնդրիկ, 108, 119, Ֆեդերիկո Վալվերդե, 112 - Ժոնաթան Բամբա, 83, Մարկոս լոնսո, 90+1 (11մ)

fastnews-ads-banner