Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» 3-0 հաշվով հաղթեց «Ինտերին»:
Դուբլ գրանցեց Լուկա Յովիչը, մեկ գոլով էլ աչքի ընկավ Տիջանի Ռեյնդերսը։
«Ներաձուրիից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Միլանը» 2018թ. ի վեր առաջին անգամ դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլոնիա» - «Էմպոլի» դիմակայության հաղթողի հետ։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ինտեր» - «Միլան»` 0-3 (առաջին հանդիպումը` 1-1) (տեսանյութ)
Լուկա Յովիչ, 36, 49, Տիջանի Ռեյնդերս, 85