Logo

Լևանդովսկիի հեթ-տրիկը «Բարսելոնային» խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց

20:09 / 06.10.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Ալավեսին»։

Կատալոնական ակումբը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ 36-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում խփել է արդեն 10 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Բլաուգրանան» 24 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Ալավեսը» հավաքել է 10 միավոր և 12-րդ տեղում է։

Իսպանիայի Լա լիգա, 9-րդ տուր

«Ալավես» - «Բարսելոնա»` 0-3 

Ռոբերտ Լևանդովսկի, 7, 22, 32

fastnews-ads-banner