Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում», հաղորդում է սերբական ակումբի պաշտոնական կայքը:
«Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա և Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։
Թիկնիզյանը մոսկովյան ակումբում հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից, 122 խաղում խփել է 16 գոլ, կատարել 17 ասիստ։