«Օքլահոմա Սիթի Թանդերը» 46 տարի անց դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն։
«Ինդիանա Փեյսերսի» դեմ եզրափակիչ շարքի վճռորոշ` 7-րդ խաղում «Օքլահոման» սեփական խաղահրապարակում հաղթել է 103-91 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Օքլահոմայի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 25 միավոր, կատարելով 12 ասիստ ու 5 ռեբաունդ։
«Օքլահոմա Սիթի Թանդերը» պատմության մեջ երկրորդ անգամ է նվաճել տիտղոսը։ Նախորդ չեմպիոնությունը գրանցվել էր 1979 թվականին։
«Օքլահոմա» - «Ինդիանա» խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
NBA, մեծ եզրափակիչ
«Օքլահոմա Սիթի Թանդեր» - «Ինդիանա Փեյսերս»` 103-91 (25-22, 22-26, 34-20, 22-23)