Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Աթլետիկոն» ու «Ռեալը» ոչ-ոքի գրանցեցին` 1-1։
Լարված պայքարում անցած հանդիպման հաշիվը 64-րդ րոպեին բացեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն ու առաջ մղեց «Արքայական ակումբին»։
Բաց թողած գոլից հետո «Աթլետիկոյի» երկրպագուներն սկսեցին սադրել «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային, որի ուղղությամբ կրակայրիչներ և այլ իրեր էին նետում։
Սեփական երկրպագուներին հանգստացնելու էին գնացել նույնիսկ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ու թիմի ավագ Կոկեն։ Գլխավոր մրցավար Մատեո Բուսկետս Ֆերերը երկու ակումբների ֆուտբոլիստներին հանդերձարան ուղարկեց, իսկ հանդիպումն ընդհատվեց մոտ 20 րոպեով։
Հիշեցնենք, որ բելգիացի Կուրտուան 2011-2014 թթ. հանդես է եկել նաև «Աթլետիկոյի» կազմում։
⚠️ Simeone and Koke ask Atlético fans to stop throwing objects to Courtois… as the game has been currently suspended. pic.twitter.com/0n3deNrwln
— Fabrizio Romano (@FabrizioRomano) September 29, 2024
Թվում էր, թե Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն անչափ կարևոր հաղթանակ կտանի, սակայն «Աթլետիկոն» ավելացված 5-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Անխել Կոռեայի խփած գոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեց։
«Արքայական ակումբը» Լա լիգայում անպարտելի շարքը հասցրեց 40-ի, սակայն առաջնության չորրորդ խաղում խաղում անընդմեջ չկարողացավ հաղթել «Աթլետիկոյին»։
«Ռեալը» միավորների քանակը հասցրեց 18-ի և առաջնության առաջատար կատալոնական «Բարսելոնային» զիջում է 3 միավորով։ «Աթլետիկոն» 16 միավորով երրորդ տեղում է։
Իսպանիայի Լա լիգա, 8-րդ տուր
«Աթլետիկո» - «Ռեալ»` 1-1
Էդեր Միլիտաո, 64 - Անխել Կոռեա, 90+5
Հեռացում` Մարկոս Լյորենտե, 90+5 («Աթլետիկո»)