Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
«Արքայական ակումբի» միակ և հաղթական գոլը 21-րդ րոպեին խփեց Արդա Գյուլերը։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 72 միավորով երկրորդ տեղում է։ «Ռեալն» առաջատար «Բարսելոնայից» շարունակում է հետ մնալ 4 միավորով։ «Խետաֆեն» 39 միավորով 12-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 33-րդ տուր
«Խետաֆե» - «Ռեալ»` 0-1 (տեսանյութ)
Արդա Գյուլեր, 21
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։