Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Շչեցինի «Պոգոնի» կազմում տպավորիչ գոլ է խփել:
25-ամյա ֆուտբոլիստը Լյուբլինի «Մոտորի» դեմ Լեհաստանի առաջնության 14-րդ տուրի արտագնա խաղում փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին և 17 րոպե անց տուգանային հարվածով հաշիվը դարձրել 2-3: Այնուամենայնիվ, րոպեներ անց տանտերերը ևս մեկ գոլ են խփել ու վստահ հաղթանակի հասել 4-2 հաշվով:
«Պոգոնը» 22 միավորով 6-րդն է, «Մոտորը»` 18 միավորով 10-րդը:
Լեհաստանի առաջնություն, 14-րդ տուր
«Մոտոր» - «Պոգոն»` 4-2
Միխալ Կրոլ, 8, 38, Սամուել Մրաժ, 28, Մբայե Նդիայե, 75 - Կամիլ Գրոսիցկի, 37, Վահան Բիչախչյան, 63