Logo

Վահան Բիչախչյանը` «Լեգիայի» ֆուտբոլիստ

21:09 / 16.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Շչեցինի «Պոգոնից» տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստն ու Լեհաստանի ամենատիտղոսակիր ակումբը ստորագրեցին երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2028 թվականի հունվարի 1-ին:

Գյումրեցի ֆուտբոլիստը երեք տարի է անցկացրել լեհական «Պոգոնի» կազմում։ Այս ընթացքում մասնակցել է Էքստրակլասա լիգայի 81 հանդիպման, դարձել 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 

fastnews-ads-banner