Logo

Եգիպտոսի ՖԱ-ի կայքը հեռացրել է Սալահի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.11.2020ՍՊՈՐՏ
sp19 Mo Salah - Եգիպտոսի ՖԱ-ի կայքը հեռացրել է Սալահի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:12

-

-

Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիան իր պաշտոնական կայքից հեռացրել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի՝ կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ հրապարակած լուրը:

Ասոցիացիայի կայքում ավելի վաղ ներկայացվել էր այսպիսի հաղորդագրություն․ ««Լիվերպուլի» աստղ Սալահը վարակվել է կորոնավիրուսով: Նա ոչ մի ախտանշան չունի: Թիմի մյուս անդամների թեստերի պատասխանները բացասական են եղել: Մոհամեդն ինքնամեկուսացվել է, նա առաջիկայում կրկնակի թեստավորում կանցնի»:

28-ամյա եգիպտացին մերսիսայդյան թիմում Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ:

Սալահը 2017 թվականից է պաշտպանում «Լիվերպուլի» գույները: Նա այդ ակումբում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հաղթող, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն, իսկ նախորդ մրցաշրջանում հաղթանակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, ինչը «Լիվերպուլի» առաջին չեմպիոնությունն էր վերջին 30 տարում:

Սալահը կրկնել է Ջերարդի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


fastnews-ads-banner