
տուր
01 Հունվար 1970 - 13:26
- - 

Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» պատրաստ են պայքար մղել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը ձեռք բերելու համար՝ հաղորդում է բրիտանական Express-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբն անգլիացու տրանսֆերի վաճառքից ցանկանում է 150 միլիոն ֆունտ ստանալ, սակայն ոչ «Ռեալը», ոչ էլ «Սիթին» նման գումար վճարելու ցանկություն չունեն։
Միաժամանակ նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը», որը նույնպես հետաքրքրված է Քեյնի ծառայություններով, դուրս է եկել տրանսֆերի համար մղվող պայքարից, քանի որ նախընտրում է աշխատել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոյին թիմ բերելու ուղղությամբ։

