Logo

«Ռեալը» սպասում է՝ ՊՍԺ-ն Մեսիին հրավիրելուց հետո անձամբ կառաջարկի գնել Մբապեի տրանսֆերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.08.2021ՍՊՈՐՏ
messi joining psg increases likelihood mbappe - «Ռեալը» սպասում է՝ ՊՍԺ-ն Մեսիին հրավիրելուց հետո անձամբ կառաջարկի գնել Մբապեի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» սպասողական իրավիճակում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր ստորագրելու հարցում:

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Արքայական ակումբը» նախատեսում է հետևել փարիզյան թիմում տիրող իրավիճակին: «Ռեալում» ենթադրում են, որ ՊՍԺ-ն հանուն Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելու ստիպված կլինի որևէ ֆուտբոլիստից բաժանվել, իսկ Մբապեն նրա միակ խաղացողն է, որ ակումբային գրանցումը փոխելու ցանկություն ունի:

«Ռեալը» չի բացառում, որ ՊՍԺ-ն անձամբ կապի դուրս կգա և կառաջարկի գնել Մբապեի տրանսֆերը: Եթե դա տեղի չունենա, իսպանական ակումբը կսպասի մինչև հաջորդ ամառ՝ այն հույսով, որ Կիլիանը կհրաժարվի ներկայիս ակումբի հետ նոր պայմանագիր կնքել:

«Ռեալը» մինչև օգոստոսի 31-ը, երբ Եվրոպայում կփակվի տրանսֆերային պատուհանը, կաշխատի միայն ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքի ուղղությամբ: Եթե Մբապեով համալրվելու հնարավորություն հայտնվի, մադրիդյան ակումբը կփորձի օգտվել դրանից:

Իրավիճակն այժմ ամբողջությամբ վերահսկում է ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբը ներկայումս ճնշում է գործադրում Մբապեի ուղղությամբ, որպեսզի նրան համոզի նոր համաձայնագիր ստորագրել:

2018 թվականի աշխարհի չեմպիոնը Ֆրանսիայի նոր մեկնարկած առաջնության շրջանակում «Տրուայի» դեմ կայացած խաղում (2-1) գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

5 ֆուտբոլիստ կարող է հեռանալ ու միանալ միայն մեկը. ինչ կազմ կունենա «Ռեալը» գալիք մրցաշրջանում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


fastnews-ads-banner