
տուր
01 Հունվար 1970 - 20:38
- 
«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը:
Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որը նեապոլյան թիմում աշխատել է 2015-2018թթ․, ըստ պարբերականի տեղեկությունների, անձամբ է հետաքրքրված 32-ամյա բելգիացու ծառայություններով և «բյանկոներիների» ղեկավարությանը խնդրել է բանակցություններ վարել նրա հետ: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Մերտենսին ցանկանում են իրենց կազմերում տեսնել նաև «Չելսին» ու «Մոնակոն»: Հիշեցնենք՝ նա 2019/20թթ․ մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ ազատ գործակալ:
Ֆուտբոլիստը ՊՍՎ-ից է 2013 թվականի ամռանը տեղափոխվել «Նապոլի», 2014 թվականին դարձել Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր: Ա սերիայի ընթացիկ առաջնությունում, որն այս պահին դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, անցկացրել է 21 մրցավեճ ու դարձել 6 գոլի հեղինակ:
Հարի Քեյնը մտածում է Իտալիայում կարիերան շարունակելու շուրջ

