Logo

Գեղամ Ղադիմյանի գոլային փոխանցումը «Սլուցկի» դեմ խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.06.2020Հայկական ֆուտբոլ
Capture 13 - Գեղամ Ղադիմյանի գոլային փոխանցումը «Սլուցկի» դեմ խաղում (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:36

-

-

«Նեմանը» Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության է հասել «Սլուցկի» նկատմամբ:

Հյուրերից 30-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին:

27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի, խփել 7 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում:

«Նեմանը» միավորների քանակը հասցրել է 23-ի և 16 թիմի պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 2-րդ տեղում գտնվող Սոլիգորսկի «Շախտյորն» ունի 25 միավոր, իսկ աղյուսակի առաջատար ԲԱՏԷ-ի ակտիվում գրանցված է 27 միավոր:

Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը նոր պայմանագիր է կնքել Լիմասոլի ԱԵԼ-ի հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


fastnews-ads-banner