Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու դարձել Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի հաղթող:
Հայաստանի ազգային ընտրանին Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 խաղում 9 գնդակ է խփել: Հետաքրքիր է, որ բոլոր գոլերը խփել են տարբեր ֆուտբոլիստներ:
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել Տիգրան Բարսեղյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Վբեյմար Անգուլոն, Խորեն Բայրամյանը, Հենրիխ Մխիթարյանը, Կամո Հովհաննիսյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանն ու Հովհաննես Համբարձումյանը:
«Քեզ համար, Հայաստան». Հավաքականը՝ խմբում հաղթող դառնալուց հետո (ֆոտո)
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
