Սպասում ենք iPhone 14-ի առնվազն չորս մոդելի։
Apple-ի հաջորդ շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ Նախկինում այդ մասին խոսակցություններ կային, իսկ երեկ ընկերությունը հաստատել է տեղեկությունը՝ ուղարկելով միջոցառման հրավերներ։ Կարգախոսն է՝ Far out («Հեռվում»):
Շնորհանդեսը տեղի կունենա Սթիվ Ջոբսի անվան թատրոնում՝ Apple Campus-ում, Կուպերտինոյում: Նաև, ինչպես միշտ, միջոցառումը կհեռարձակվի առցանց։
Ըստ լուրերի՝ Apple-ը կներկայացնի iPhone-ի չորս մոդել.
- 6.1 դյույմանոց iPhone 14,
- 6.7 դյույմանոց iPhone 14 Max/Plus,
- 6.1 դյույմանոց iPhone 14 Pro,
- 6.7 դյույմանոց iPhone 14 Pro Max։
Ընկերությունը կարող է նաև ներկայացնել խելացի ժամացույցների ու պլանշետների նոր մոդելներ, այդ թվում՝ նոր դիզայնով բազային iPad-ը։


