14 դյույմ, մետաղյա պատյան, հզոր միջուկ և՝ առանց «խոպոպների»։
Xiaomi-ն պաշտոնապես հայտարարել է նոութբուքերի նոր շարքի մասին՝ ներառյալ Notebook Pro 120 և 120G մոդելները։ Նրանք ունեն նույնական բնութագրեր, բացառությամբ վիդեո քարտի. առաջինի դեպքում ինտեգրված Intel UHD է, իսկ երկրորդում՝ դիսկրետ GeForce MX550:

Երկու մոդելներն էլ հագեցած են 14 դյույմանոց էկրանով՝ 2560 × 1600 պիքսելով, 120 Հց թարմացման արագությամբ, 100% sRGB տիրույթի ծածկույթով և DC Dimming տեխնոլոգիայի աջակցությամբ՝ պուլսացիան նվազեցնելու համար:
Պատյանները մետաղական են՝ պատրաստված ալյումինի համաձուլվածքից, որի շնորհիվ նոթբուքերի քաշը կազմում է ընդամենը 1,4 կգ՝ 315,6 × 220,4 × 15,9 մմ չափսերով։ Ստեղնաշարը 3 մակարդակի լուսավորություն ունի՝ 1,3 մմ ստեղներով: Թրեքփադը ստացել է բազմակի հպման ժեստերի աջակցություն: Միացման ստեղում թաքնված է մատնահետքի սկաներ:

Notebook Pro 120/120G-ի հիմքում ընկած է 12-րդ սերնդի Intel Core i5-12450H-ը (մինչև 4,4 ԳՀց, 12 հոսք), որը լրացվում է 16 ԳԲ LPDDR5 RAM-ով և 512 ԳԲ PCIe Gen 4.0 պահեստայինով: Սառեցման համար պատասխանատու է զույգ հովացուցիչը՝ կրկնակի ջերմահեռացնող պղնձե խողովակով:
Նոթբուքերն ունեն նաև Thunderbolt 4 USB պորտ և 56 Վտ/ժ հզորությամբ մարտկոց՝ 100 Վտ USB-C արագ լիցքավորմամբ։ Մինչև 50% նրանք լիցքավորվում են ընդամենը 35 րոպեում։

Ի թիվս այլ առավելությունների առկա են նախապես տեղադրված Windows 11, 720p վեբ-տեսախցիկ, HDMI 2.0 պորտ, Wi-Fi 6-ի աջակցություն և մի զույգ 2W ստերեո բարձրախոս՝ DTS ձայնով:

Գները հետևյալն են.
- Xiaomi NoteBook Pro 120 – մոտ 342 500 դրամ,
- Xiaomi NoteBook Pro 120G – 343 000 դրամ:


