Փորձարկող վարորդը պնդում է, որ Tesla-ի ծրագրակազմը մահացու վտանգ է ներկայացնում հետիոտն երեխաների համար։
Համացանցում հայտնվել է Tesla Model 3-ի ձախողված փորձարկման տեսանյութը, որը երեք անգամ տապալում է ճանապարհին տեղադրված երեխայի մանեկենը։
Էլեկտրական մեքենան կառավարում է Tesla-ին պատկանող Full Self-Driving (FSD) ավտոպիլոտը: Փորձը նախաձեռնող Դեն Օ'Դաուդը պարզ եղանակին ստատիկ մանեկենով անցկացված թեստի արդյունքները համարել է խորապես անհանգստացնող, իսկ Tesla համակարգը՝ մահացու սպառնալիք բոլոր ամերիկացիների համար, և կոչ է արել արգելել այն:
Փորձարկման ժամանակ օգտագործել են Tesla՝ Full Self-Driving (FSD) ինքնավար համակարգի վերջին բետա տարբերակով, որը թողարկվել է 2022 թվականի հունիսին: Փորձը ցույց է տվել, որ ծրագրակազմն ի վիճակի չէ ճանաչել երեխայի չափը ժամում միջինը 40 կիլոմետր արագությամբ ընթանալիս. մեքենան երեք անգամ հարվածել է մանեկենին՝ նույնիսկ չդանդաղեցնելով արագությունը: Ընդ որում՝ փորձարկումը տեղի է ունեցել հարթ ճանապարհի վրա՝ պարզ եղանակին:
Դեն Օ'Դաուդը նախաձեռնել է արշավ՝ արգելելու FSD Teslas-ն ամերիկյան ճանապարհներին։
«Իլոն Մասկը Tesla-ի ծրագրակազմը համարում է զարմանահրաշ, բայց դա այդպես չէ: Սա մահացու սպառնալիք է բոլոր ամերիկացիների համար»,- ասել է Օ'Դաուդը:
Ավելի քան 100 000 ամերիկացի այժմ մասնակցում է FSD բետա թեստավորմանը՝ օգտագործելով ավտոպիլոտ հանրային ճանապարհներին: O'Dowd-ի արշավը կոչ է անում մարդկանց գնալ Կոնգրես՝ արգելելու այն թեստերը, որոնք «վտանգի են ենթարկում երեխաներին», քանի դեռ Tesla-ն չի կատարելագործել համակարգը և ապացուցել, որ այն անվտանգ է:
Հուլիսին Մյունխենի դատարանը Tesla-ին պարտավորեցրել է Model X-ի սեփականատիրոջը վճարել գրեթե 100 հազար եվրո՝ սեփական ավտոպիլոտի (Autopilot) հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: Համակարգը ոչ ադեկվատ է արձագանքել խոչընդոտներին և կարող էր հանկարծակի կանգնեցնել մեքենան ճանապարհի մեջտեղում՝ վտանգի ենթարկելով սեփականատիրոջը և ուղևորներին:


