Եգիպտական դամբարաններում քայլելու սիմուլյատոր։
Digital Giza կայքում, որը մշակվում է Հարվարդի համալսարանի աջակցությամբ, հասանելի է դարձել Giza 3D բաժինը։ Այն պարունակում է վիրտուալ շրջագայություններ Գիզայի բուրգերի համալիրում:

Հիմնական շրջագայության ընթացքում կարելի է թափառել սարահարթում, ուսումնասիրել տարածքը և ցանկացած պահի ավելի մոտիկից նայել հետաքրքրության օբյեկտը: Կան նաև առանձին էքսկուրսիաներ դեպի կոնկրետ բուրգեր, տաճարներ և դամբարաններ: Կարող եք շարժվել՝ օգտագործելով ստեղնաշարի սլաքները (կամ WASD ստեղները) և մկնիկի օգնությամբ փոխել տեսախցիկի անկյունը:

Որոշ շրջագայություններ առաջարկում են բուրգերի ինտերիերի 3D մոդելավորված տարբերակ, իսկ մյուսներն օգտագործում են իրական լուսանկարներ: Ընդհանուր քարտեզը երկու տարբերակներով էլ հասանելի է:


