Նոր խաղացողներ են հայտնվել, սակայն MediaTek չիպի սեփականատերն առաջվա պես մեկն է։
Հայտնի բենչմարկ AnTuTu-ի մշակողները կազմել են Android-ով աշխատող ամենաարդյունավետ ֆլագմանային սմարթֆոնների վարկանիշը 2022 թվականի օգոստոսի համար։
Ցանկը որոշ չափով փոխվել է հուլիսի համեմատ, բայց Asus ROG Phone 6 Pro-ն՝ Qualcomm Snapdragon 8+ Gen 1 չիպով և 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, շարունակում է պահպանել առաջատարի դերն իր կատարողականությամբ: Նրան հաջորդում է չինական նոր iQOO 9T սմարթֆոնը՝ նույն պրոցեսորով, բայց 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Երրորդ տեղը շարունակում է զբաղեցնել Red Magic 7-ը՝ 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Իսկ այնպիսի սարքերի հայտնվելով, ինչպիսիք են Xiaomi 12S Ultra-ն և Samsung Galaxy Z Fold4 5G-ն, Poco F4 GT-ն և Redmi K50 Gaming-ը դուրս են մնացել վարկանիշից: MediaTek չիպի միակ սեփականատերը վեցերորդ շարքում է։
AnTuTu-ի օգոստոսյան ֆլագմանների թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը.
- Asus ROG Phone 6 Pro
- iQOO 9T
- Red Magic 7
- Xiaomi 12S Ultra
- BlackShark 5 Pro
- Vivo X80
- Motorola Edge 30 Pro
- Vivo X80 Pro
- Samsung Galaxy Z Fold4 5G
- Xiaomi 12 Pro


