Սմարթֆոն արտադրողները շարունակում են առաջ տանել Double 11 (11.11) զանգվածային վաճառքը Չինաստանում: Այս միջոցառման գլխավոր դերում Xiaomi-ն և Apple-ն էին:
Նոյեմբերի 8-14 ընկած ժամանակահատվածում Xiaomi-ի առաքումները կազմել են 1.137 մլն, իսկ շուկայի մասնաբաժինը՝ 16.5%: Ընդ որում, մեկ շաբաթ առաջ Xiaomi-ի ցուցանիշներն էլ ավելի բարձր էին` վաճառվել է 1.277 մլն սմարթֆոն, շուկայի մասնաբաժինը` 18.6%:
Վաճառքի արդյունքներով Xiaomi-ի եկամուտը գերազանցել է 3 միլիարդ դոլարի սահմանագիծը, սա նոր ռեկորդ է չինական արտադրողի համար. անցյալ տարի եկամուտը 800 միլիոն դոլարով պակաս էր։
Սակայն Apple-ը վաճառքի ծավալներով գերազանցել է իր մրցակիցներին, որին նպաստել է iPhone 13 սմարթֆոնների թողարկումը: 46-րդ շաբաթվա ընթացքում ընկերությունը կարողացավ վաճառել 1.860 միլիոն iPhone և զբաղեցնել շուկայի 27% մասնաբաժինը:
Այնուամենայնիվ, այս ապրանքանիշերը դեռևս միակն են, որոնք 1 շաբաթվա ընթացքում վաճառել են ավելի քան 1 միլիոն միավոր:
Աղբյուրը՝ gizchina