Logo

2023-ին զբոսաշրջային հոսքը Ռուսաստանից ԱՊՀ երկրներ կաճի 10-15%-ով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:15 / 13.04.2023LIFETECH
null

Ռուսաստանից Բելառուս զբոսաշրջային հոսքը նախորդ տարի աճել է 30%-ով, դեպի Ղազախստան՝ 15%-ով, այս տարի դրական միտում է նկատվում նաև ռուսաստանցիների ԱՊՀ բոլոր երկրներ մեկնելու հարցում։ Ըստ 2023 թվականի արդյունքների՝ դեպի այդ երկրներ զբոսաշրջային հոսքի աճը կկազմի 10-15%:

Միաժամանակ զբոսաշրջիկների պահանջարկը Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Դուբայի և այլ երկրների նկատմամբ չի նվազում։

Հյուրընկալության ոլորտի ամենամյա HoReCa Fest 2023 ֆորումը տեղի է ունենում ապրիլի 12-13-ը Mriya Resort & SPA հանգստավայրում: Փառատոնին մասնակցում են ավելի քան 1000 մասնագետներ ամբողջ Ռուսաստանից։

fastnews-ads-banner