Ինդոնեզական Բալի առողջարանային կղզու իշխանությունները 2024 թվականից մտադիր են օտարերկրյա այցելուների համար 150 հազար ռուփի՝ 10 դոլար տուրք սահմանել։ Այս մասին հայտարարել է Բալիի նահանգապետ Վայան Քոստերը։
«Վճարը կգանձվի միայն մեկ անգամ՝ օտարերկրյա զբոսաշրջիկների Բալի այցի ժամանակ», – ասել է նահանգապետը:
Նա հայտնել է, որ տուրիստական տուրքի վճարումը կիրականացվի կղզու ժամանման կետերում։ Քոսթերն ընդգծել է, որ ստացված միջոցները տեղական իշխանությունների կողմից կծախսվեն թափանցիկ։ Մասնավորապես, միջոցները կուղղվեն Բալիում ենթակառուցվածքների արդիականացմանը։
Ավելի վաղ պաշտոնյան հայտարարել էր օտարերկրյա զբոսաշրջիկների համար քվոտաների համակարգ մտցնելու պատրաստակամության մասին։ Նա բացատրել է, որ հնարավոր քվոտաների համակարգը պահանջում է, որ օտարերկրացիները գրանցվեն Բալի ծրագրված այցից մեկ տարի առաջ և սպասեն իրենց հերթին մուտք գործելու համար: Քոստերի խոսքով՝ նման միջոցն ուղղված է լինելու Բալիում գտնվող օտարերկրացիների կողմից օրենքի խախտման ռիսկի նվազեցմանը։