Logo

287 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր՝ երկու ամսում․ ՊԵԿ-ը տվյալներ է հրապարակել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:29 / 01.03.2023LIFETECH
null

2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 287 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32.3 մլրդ ՀՀ դրամով կամ 12.7%-ով:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ ՀՀ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 34.1 մլրդ ՀՀ դրամով կամ 99.3%-ով:

fastnews-ads-banner