Սպորտային մեքենան առաջին 30 տարին անց է կացրել ավտոտնակում՝ առանց տեղից շարժվելու։
Mecum աճուրդի տունն ավարտել է հերթական գործարքը, որի ընթացքում մուրճի տակ վաճառվել է 1969 թվականի արտադրության Dodge Charger Daytona ավտոմեքենա։ Հազվագյուտ սպորտային մեքենայի համար, որը պահպանվել է ամբողջովին օրիգինալ վիճակում, նոր սեփականատերը վճարել է 418 000 դոլար: Համեմատության համար նշենք, որ նոր Lamborghini Huracan-ի արժեքն ԱՄՆ-ի շուկայում սկսվում է 206 հազար դոլարից։
![]()
1969 թվականին Dodge-ն արտադրել է ընդամենը 503 Daytona Chargers: Հազվագյուտ մոդիֆիկացիան առանձնանում է դիմացի սեպաձև կոնով և հետևի զանգվածային թևով: Որոշ սպորտային մեքենաներ հագեցված էին V8 HEMI ագրեգատներով, բայց այս օրինակը ստացել է 7,2 լիտրանոց V8 Magnum: Շարժիչի հզորությունը 375 ձիաուժ է։
![]()
Արտադրման պահից մինչև 2001 թվականը սպորտային մեքենան առանց տեղաշարժվելու մնացել է առաջին սեփականատիրոջ ավտոտնակում։ Երկարատև չշահագործվելու հետևանքով Charge-ը երկար վերականգնվել է։ Մոտ մեկ տարվա աշխատանքի արդյունքում մասնագետներին հաջողվել է պահպանել գործարանային բոլոր մասերը։
![]()
Ներկայացված մոդելն առանձնանում է թափքի ոչ ստանդարտ՝ բաց կանաչ գույնով, որը համակցված է բնական կաշվից պատրաստված սև ու սպիտակ ինտերիերի հետ։ 53-ամյա Dodge Charger Daytona-ն երկու անգամ թանկ է գնահատվել նոր Lamborghini Huracan-ից։
![]()
Անցյալ տարվա մարտին աճուրդի էր հանվել 1970 թվականի արտադրության Dodge Charger։ Սպորտային մեքենայի համար, որը լիարժեք վերանորոգվել էր՝ վերածվելով ռեստոմոդի, պահանջել էին գրեթե 300 հազար դոլար։
![]()


