Հայաստանն այս տարի սկսել է տնտեսության արդիականացնման ծրագիր, որի ներքո ընկերությունները կարող են սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, իսկ կառավարությունը կսուբսիդավորի կամ սուբսիդավորում է լիզինգի կամ վարկի տոկոսները։ Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, տնտեսական աճի կանխատեսումները, անդրադարձել տնտեսության առաջնահերթություններին, տնտեսության արտադրողականության աճին:
«Նոյեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ 614 ընկերություն 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել: Տնտեսության արդիականացումը և տնտեսության ընդհանուր մրցունակության բարձրացումն ունի 3 գլխավոր ուղղություն` սարքավորումների և հոսքագծերի արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում, ընկերություններում և գործընթացների արդիականացում»,- նշել է Վահան Քերոբյանը:
Նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:


