Apple-ը կարող է փոխարինել Bluetooth-ը AirPods Pro 2 ականջակալներում սեփական անլար օպտիկական աուդիո փոխանցման տեխնոլոգիայով, հայտնում է TechRadar-ը։
Որպես ձայնի աղբյուր՝ կգործի ընդլայնված իրականության գարնիտուրա, որը Apple-ը նախատեսում է թողարկել 2022 թվականին: AR սարքը կպարունակի օպտիկական աուդիո հաղորդիչ, որը ֆայլը կուղարկի անլար ականջակալին օպտիկական ընդունիչով: Օպտիկական աուդիո փոխանցումը ապահովում է ավելի բարձր արտադրողականություն, քան Bluetooth-ը, ինչը կարող է թույլ տալ ականջակալներին բարձր որակով աուդիո ֆայլեր նվագարկել:
Տեխնոլոգիան ենթադրում է աշխատել շատ կարճ հեռավորությունների վրա, հետևաբար խափանման դեպքում համակարգում դեռ կառաջարկվի Bluetooth մոդուլ։