Logo

Apple-ը ռեկորդային պարգև է առաջարկում iPhone-ի ռեժիմը կոտրելու համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:03 / 18.07.2022• LIFETECH
Apple-iPhone

Apple-ը 2 միլիոն դոլար կվճարի iPhone-ի արգելափկման ռեժիմը կոտրելու համար:

Apple-ը պատրաստ է ռեկորդային 2 մլն դոլար դրամական պարգև վճարել, եթե ինչ-որ մեկին հաջողվի կոտրել iPhone-ի արգելափակման ռեժիմը, որը հասանելի է iOS 16-ում, հայտնում է Gizchina-ն:

Արգելափակումն օգտատիրոջ ուժեղացված անվտանգության ռեժիմ է: Այն օգտագործվում է, եթե iPhone-ի սեփականատերը կարծում է, որ ինքը թիրախային հսկողության զոհ է դարձել, կամ, եթե իր սարքը վարակված է տրոյանով։ Այդ ռեժիմը պաշտպանում է գաջեթն արտաքին միջամտությունից, օրինակ՝ արգելափակում է հաղորդագրություններին կցված պատկերները և iMessage-ի նախադիտման հղումները: FaceTime զանգերը նույնպես կարգելափակվեն, եթե դրանք անհայտ համարներից են։

«Չնայած օգտատերերի մեծամասնությունը երբեք չի ենթարկվի թիրախավորված կիբերհարձակման, մենք պետք է պաշտպանենք Apple-ի ամբողջ արտադրանքի սեփականատերերին առանց բացառության: Արգելափակող ֆունկցիան հեղափոխական հատկանիշ է, որն արտացոլում է օգտատերերին նման միջադեպերից պաշտպանելու մեր անսասան հանձնառությունը»,- ասել է Apple-ի մշակման և անվտանգության տնօրեն Իվան Կրստին:

Արգելափակող ռեժիմի մասին առաջին անգամ Apple-ը հայտարարել է WWDC-ում՝ 2022-ի հուլիսի սկզբին: Այս գործառույթի հնարավոր ակտիվ օգտագործողների թվում հիմնականում դասակարգվում են լրագրողները, ակտիվիստները և քաղաքացիական ծառայողները:
 

fastnews-ads-banner