Baby Shark Dance մանկական երգի տեսահոլովակը ռեկորդ է սահմանե:լ Այս մասին Twitter-ում հայտնել է հարավկորեական Pinkfong կրթական ընկերությունը:
«Այսօր մենք նշում ենք մեր պատմական ձեռքբերումը»,- ասված է հայտարարության մեջ։ «Baby Shark Dance»-ը դարձել է պատմության մեջ առաջին տեսահոլովակը, որը YouTube-ում հասել է 10 միլիարդ դիտումների։
Մինչ օրս նկարահանվել է տեսահոլովակի ավելի քան 100 տարբերակ, երգը կատարվել է 11 լեզվով։
Տեսանյութը հրապարակվել է 2016 թվականին: Նախկինում տեսահոլովակը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ դիտված տեսահոլովակ։