Cadillac-ն առաջին անգամ ցուցադրել է Celestiq դասին մոտ տարբերակ, բայց առայժմ՝ խիստ քողարկված:
Անոնսից գրեթե երկուսուկես տարի անց Cadillac-ը վերջապես սկսեց փորձարկել Celestiq էլեկտրաքարը՝ բրենդի ամենաթանկ և շքեղ ավտոմեքենան: Ֆլագմանի նախնական տարբերակը դուրս է եկել ճանապարհներ, և Cadillac-ը նշել է այդ կարևոր քայլը՝ պաշտոնական նկարներ հրապարակելով սոցիալական ցանցերում։ Մեքենայի թափքն ամբողջությամբ ծածկված է տեսքը թաքցնող թաղանթով, սակայն կարելի է տեսնել որոշ մանրամասներ և տարբերություններ նախկինում ցուցադրված նախատիպից։
![]()
Cadillac Celestiq-ի նախնական տարբերակը հիմնականում նախագծված է հուլիսին ներկայացված նախատիպի նման: Սերիական տարբերակին մոտ է ստացվել ավելի ավանդական հետևի բամպերը՝ զույգ լուսարձակներով:
![]()
Ֆլագման Celestiq-ը, որով Cadillac-ը միտվում է դեպի գերշքեղության սեգմենտ, կունենա Rolls-Royce-ի մակարդակի գին՝ մոտ 300 հազար դոլար: Ընկերությունը գաղտնի է պահում տեխնիկական մանրամասները։ Հայտնի է միայն, որ էլեկտրական մեքենան հիմնված կլինի Ultium հարթակի վրա, ինչպես Lyriq-ը և GMC Hummer EV-ը:
Cadillac Celestiq-ի նախատիպը
![]()
Ավելի վաղ Cadillac-ը ցուցադրել էր ինտերիերի մանրամասները, որտեղ տորպեդոյի ամբողջ լայնությամբ 55 դյույմանոց վահանակ կձգվի: Սարքավորումը կներառի նաև սեկցիաների բաժանված համայնապատկերի Smart -տանիք և ֆիրմային General Motors Ultra Cruise ավտոպիլոտ:
![]()
Celestiq-ը կարտադրվի Միչիգան նահանգի Ուորեն քաղաքի General Motors գլոբալ տեխնիկական կենտրոնում: Նախկինում այնտեղ մեքենաներ չէին հավաքվում, զբաղվում էին միայն մշակմամբ։


