Չինական Chery ընկերությունը ներկայացրել է Tiggo 8 թարմացված քրոսովեր, հայտնում է autohome.com.cn-ը։
Արտաքինից մեքենան առանձնապես չի փոխվել, ունի միայն նոր ցանց և մառախուղի լույսեր։ Խցիկում ավելի շատ փոփոխություններ կան։ Մեքենան ստացել է երկակի էկրան՝ 24,6 դյույմ անկյունագծով, նոր բազմաֆունկցիոնալ ղեկ և փոխանցման տուփի ջոյստիկ։
Չինաստանում մեքենան կարելի է պատվիրել Sony Luxury պրեմիում համակարգով՝ 8 բարձրախոսով, օդի իոնիզատորով և նոր, ավելի հարմարավետ նստատեղերով։
2022 մոդելային տարվա թարմացված Chery Tiggo 8 քրոսովերը հագեցած է երկու շարժիչով: 1.5 TCI տուրբո շարժիչը (156 ձիաուժ) համակցված է «մեխանիկայի» կամ նոր վեցաստիճան «ռոբոտի» հետ։ 1.6 TGDI (197 ձիաուժ) էներգաբլոկը համադրված է յոթաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ: Քաշող են միայն առջևի անիվները: