Logo

Crypto.com բորսան սխալմամբ 10,5 միլիոն դոլար է փոխանցել հաճախորդին և դատի տվել նրան

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:14 / 01.09.2022ԲԻԶՆԵՍ
Crypto.com բորսա

Տառասխալի պատճառով Crypto.com կրիպտոարժույթի բորսան 100 դոլարի փոխարեն 10,5 մլն ավստրալիական դոլար է փոխանցել հաճախորդին, հայտնում է The Verge-ը։

Նշվում է, որ սխալը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին, սակայն հայտնաբերվել է միայն յոթ ամիս անց։ Այդ ընթացքում տրանսֆերը ստացած աղջիկն արդեն գումարի մի մասը ծախսած է եղել՝ գնելով 1,3 մլն ավստրալիական դոլար արժողությամբ հինգ ննջասենյակներով շքեղ առանձնատուն։

Crypto.com-ը դատի է տվել աղջկան՝ պահանջելով վերադարձնել իրեն սխալմամբ փոխանցված միջոցները, ինչպես նաև սառեցրել է աղջկա հաշիվը 2022 թվականի փետրվարին:

Դատարանը պարտավորեցրել է նրան վաճառել տունը և ընկերությանը տոկոսներով վերադարձնել ծախսած գումարը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերին։
 

fastnews-ads-banner