Եղիսաբեթ II թագուհին իր որդուն՝ արքայազն Էնդրյուին, զրկել է բոլոր զինվորական կոչումներից և թագավորական հովանավորչության պարտականություններից՝ նրա դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնում է Բուքինգհեմյան պալատը։
«Յորքի դուքսը չի գործելու որպես թագավորական ընտանիքի անդամ և դատական գործընթացում հանդես է գալիս որպես մասնավոր անձ», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է Sky News-ը, Էնդրյուին արգելել են օգտագործել նաև «Նորին թագավորական մեծություն» տիտղոսը։
Արքայազնն այլևս չի կարողանա բարեգործություն անել։ Նրա համապատասխան պարտականությունները կբաշխվեն թագավորական ընտանիքի մյուս անդամների միջև։
Անցյալ ամառ Վիրջինիա Ջուֆրեն դատի է տվել արքայազն Էնդրյուին՝ պնդելով, որ վերջինս 17 տարեկանում սեռական բռնության է ենթարկել իրեն: