Logo

«Google Փաստաթղթերը» կտեղեկացնեն ընդհանուր ֆայլերի փոփոխությունների մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:38 / 20.07.2022• LIFETECH
null

Գործառույթը, որին օգտատերերը սպասել են տարիներ շարունակ, հասանելի կլինի բոլոր օգտահաշիվների համար։

Google Workspace բլոգում հայտնվել է նոր գործառույթի նկարագրություն, որը շուտով կհայտնվի «Google Փաստաթղթեր»-ում: Դա փաստաթղթերում փոփոխությունների մասին ծանուցումներ ստանալու գործառույթն է, ինչպես հիմա կարելի է ծանուցվել մեկնաբանությունների մասին:

Ադ կերպ հնարավոր է անմիջապես տեսնել, որ ինչ-որ մեկը սկսել է աշխատել ընդհանուր նախագծի վրա կամ փոփոխություններ է կատարել ձեր տեքստում: Նամակների ինտերֆեյսն ինքնին բավականին պարզ և հասկանալի է. անմիջապես երևում է, թե ինչ է ավելացվել կամ ջնջվել, և ով է դա արել:

Եթե ձեզ սկսել են ծանրաբեռնել փաստաթղթի ծանուցումներով, որոնց հետ այլևս չեք աշխատում, կարող եք անջատել ծանուցումները և մեկնաբանությունների հաղորդագրություններն անմիջապես նամակում։ 

Ի տարբերություն Google Workspace-ի շատ նորամուծությունների, այս գործառույթը հասանելի կլինի բոլոր օգտատերերին՝ ինչպես բաժանորդագրությամբ, այնպես էլ առանց բաժանորդագրության: Թարմացումը կթողարկվի աստիճանաբար, այն կպահանջի 2-4 շաբաթ՝ կախված օգտահաշվի տեսակից: 

fastnews-ads-banner