Logo

Google-ը փորձարկում է որոնման համակարգի նոր ինտերֆեյս

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:00 / 30.08.2022IT
Google-դիզայն

Google-ը որոշել է թարմացնել որոնման համակարգի դիզայնը՝ ազատվելով «Նորություններ», «Նկարներ», «Տեսանյութեր» և այլ ներդիրների սովորական դասավորությունից։ Նոր տեսքն արդեն առկա է ինչպես որոշ համակարգիչներում, այնպես էլ շարժական սարքերում:

Google-ինտերֆեյս-3

Այժմ սովորական որոնման բաժինների փոխարեն Google-ն առաջարկում է ընդլայնված հուշումներ: Դրանք տեղակայված են մուտքային էջի հարթակում: Օրինակ՝ եթե օգտատերը գուգլում է «սմարթֆոններ», ապա հուշող ֆունկցիան կառաջարկի՝ «300 դոլարից ցածր», «նոր» կամ «Samsung»:

Google-ինտերֆեյս-1

Օգտագործողները, որոնք փորձարկել են նոր դիզայնը, քննադատել են նորարարությունը: Բողոքների մեծ մասը կապված է ինտերֆեյսի ինտուիտիվության բացակայության և կանոնավոր սխալների հետ: Օրինակ՝ որոնողական համակարգը ԱՄՆ-ից մարդկանց առաջարկում է ապրանքներ փնտրել հնդկական ռուփիով։ Նորարարության մեկ այլ կարևոր թերություն է որոնման արդյունքներն ըստ հրապարակման ամսաթվի տեսակավորելու անկարողությունը, ինչը երբեմն չափազանց կարևոր է:

Google-ինտերֆեյս-2

Մինչ նոր ինտերֆեյսը սահմանափակ փորձարկում է անցնում, դրա լայնածավալ ներդրման մասին դեռ խոսք չկա:

fastnews-ads-banner