Google-ը ներկայացրել է Android 13-ի վերջնական տարբերակը Pixel սմարթֆոնների համար
Google-ը թողարկել է Android OS-ի նոր սերունդը։ Այդ մասին հաղորդվում է նախագծի կայքում։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ թողարկում են օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը Pixel հեռախոսների օգտատերերի համար։
«Android 12-ով աշխատող Pixel-ի բոլոր աջակցվող սարքերը կստանան Android 13 ծրագրային ապահովման թարմացումն այս ամիս՝ օգոստոսին»,- ասել են Google-ի ինժեներները:
Այժմ Pixel 4, Pixel 4 XL, Pixel 4a, Pixel 4a 5G, Pixel 5, Pixel 5a, Pixel 6, Pixel 6 Pro և Pixel 6a հեռախոսների սեփականատերերը կկարողանան թարմացնել իրենց սարքերը մինչև ՕՀ-ի հաջորդ տարբերակը։ Android 13-ը հասանելի կլինի Samsung Galaxy, Asus, HMD, Iqoo, Motorola, OnePlus, Oppo, Realme, Sharp, Sony, Tecno, Vivo, Xiaomi և այլ ապրանքանիշերի օգտատերերին ավելի ուշ՝ տարեվերջին:
Google-ի վերջին օպերացիոն համակարգը ստացել է վերամշակված դիզայն, վերանայված գաղտնիության կարգավորումներ, Bluetooth ցածր էներգիայի (LE) աուդիո ռեժիմ և նոր հնարավորություններ մեծ էկրանով սմարթֆոնների և պլանշետների համար:
Հուլիսի սկզբին Apple-ը ներկայացրեց iOS 16-ը՝ օպերացիոն համակարգ iPhone-ի համար: ՕՀ-ն ստացել է բլոկավորման նոր էկրան, գաղտնիության թարմացված կարգավորումներ, վերափոխված ծանուցումներ։


