Logo

Google-ի որոնողական համակարգը կդադարի պատասխանել հիմար հարցերի 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:58 / 12.08.2022• LIFETECH
Google-ալգորիթմ

Գիտե՞ք, թե երբ է Սնուփին սպանել Աբրահամ Լինքոլնին:

Google-ի մշակողներն իրենց բլոգում պատմել են որոնողական համակարգի մի շարք նորամուծությունների մասին։ Դրանցից մեկը սնիփեթների բարելավումն է՝ հատվածներ, որոնք դուրս են բերվում թողարկված տեքստից և տրվում են օգտվողի կոնկրետ հարցերի պատասխաններ:

Նախկինում որոնողական համակարգը կարող էր կառչել հարցի մի մասից՝ հաշվի չառնելով մյուսը: Արդյունքում օգտատերը կարող էր ստանալ բացարձակ անհեթեթ պատասխան, օրինակ, եթե հարցնեիք՝ «Ե՞րբ է Սնուփին սպանել Աբրահամ Լինքոլնին», ապա Google-ը, կարծես համաձայնվելով այդ փաստի հետ, ցուցադրում էր ճշգրիտ ամսաթիվ։

Google-2022

Այժմ արհեստական ինտելեկտի նոր մոդելներն օգնում են համակարգին հասկանալ, թե երբ է ընտրած տեքստի հատվածը ոչ ամբողջական համապատասխանում օգտատիրոջ հարցին: Արդյունքում թողարկված պատասխանը բարելավվում է առնվազն 40 տոկոսով։

Նաև նոր ունիվերսալացված մոդելի (Multitask Unified Model) օգնությամբ որոնողական համակարգն այժմ օգտագործում է կոնսենսուսի հայեցակարգը, որտեղ մի քանի հավաստի աղբյուրներ ինտերնետում համաձայնում են նույն փաստի հետ: Դա մեծացնում է նրա վստահությունը և թույլ է տալիս բարելավել սնիփեթը:

Մեկ այլ բարելավում․  նախազգուշացում է լինում, որ որոնողական համակարգը վստահ չէ առաջարկվող պատասխանների հավաստիությանը։ Սա տեղին է այն իրավիճակների համար, երբ մարդիկ փնտրում են տվյալներ ինչ-որ նորությունների վերաբերյալ, իսկ իրադարձությունները բավականին արագ են զարգանում:
 

fastnews-ads-banner