Logo

Gucci x Oura խելացի մատանին շքեղ տեսք է հաղորդում առողջության ցուցանիշին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:13 / 22.07.2022• LIFETECH
Gucci x Oura խելացի մատանի

Առողջության ցուցանիշներ ստանալը երբեք այսքան թրենդային չի եղել:

Gucci-ն և Oura-ն միավորվել են՝ ստեղծելու ջերմաստիճանի, սրտի զարկերի և ակտիվությանը հետևող ատանի, որը նաև զարմանահրաշ տեսք ունի: Սև PVD տիտանի ժապավենը և Interlocking G նախշը գլամուրային շունչ են հաղորդում 18-կարատանի ոսկուց պատրաստված զարդին: 

Gucci x Oura-1

Մատանին կշռում է ընդամենը չորս գրամ (0,14 ունցիա) և առանց հատուկ ջանքերի աշխատում է շուրջօրյա՝ տրամադրելով իր կրողին այնպիսի տվյալներ, ինչպիսիք են սրտի զարկերի մոնիտորինգը, ջերմաստիճանի տվյալները և քնի վերլուծությունը: Մինչ Gucci-ն հոգ է տանում փայլի մասին, Oura-ն ստանում է տեխնիկական փայլ՝ քնի, պատրաստվածության և ակտիվության օրական երեք ցուցանիշներով:

Gucci x Oura-2

Սա խելացի, առողջ և ոճային մնալու ամենադյուրին միջոցն է՝ ամբողջ օրվա ընթացքում առողջապահական հավաստի տեղեկություններով: Խելացի մատանին նաև կօգնի ձեզ պահպանել առողջությունը: Gucci x Oura հավելվածն այն վայրն է, որտեղ կարող եք մուտք գործել կենսական անհրաժեշտության տեղեկությունների բազա:

Gucci x Oura-3

Ի լրումն առողջական ըվյալների ընթերցումների, հավելվածն առաջարկում է մեդիտացիաներով, քնի հնչյուններով, շնչառական աշխատանքով և այլ ծրագրերով առաջնորդվող աուդիո գրադարան՝ օգտատիրոջն առողջ ապրելակերպի ճանապարհին աջակցելու համար:

Gucci x Oura-4

Gucci x Oura մատանին կառուցված է Oura Generation 3 հարթակի վրա: 950 դոլար արժողությամբ Input Mag տարբերակը տրամադրվում է ցմահ անդամակցությամբ Oura-ի պարտադիր բաժանորդագրության ծառայությանը: Շշմեցնող, էլեգանտ մատանին հասանելի է Gucci-ի կայքում և նրա մի քանի խանութներում:
Gucci x Oura-4

Gucci x Oura-6

Gucci x Oura-7

Gucci x Oura-8

 

fastnews-ads-banner