Logo

Այսօր Հին Նոր տարի է. որտեղի՞ց է այն գալիս

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:40 / 13.01.2022Լրահոս

Հին նոր տարի

Այսօր Հին Նոր տարի է, Նոր տարին ըստ հին՝ Հուլյան օրացույցի։ Նշվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը։

Իսկ ի՞նչ են հին և նոր տոմարները: Ո՞րն է իրենց տաբերությունը: Այս հարցերի շուրջ VNews.am-ը զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի հետ:

Qahana.am-ը հայտնում է, որ Հուլյան օրացույցը (հին տոմար) շրջանառության մեջ է մտցրել Հուլիոս Կեսարը Մ. թ. ա. 46 թվականին եգիպտական օրացույցում։ Որոշ ամիսներ ունեին 31, մյուսները 30, իսկ փետրվարը՝ 28 օր։ Որպեսզի օրացույցն առաջ չընկներ, յուրաքանչյուր չորս տարին մեկ փետրվարին ավելանում էր 1 օր. 366 օր ունեցող այդ տարին կոչվում է նահանջ տարի։ Տարվա տևողությունն այսպիսով միջինում 365.25 օր է, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությանը:

Նոր տոմարը՝ Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Ժամանակակից տոմարը՝ արևմտյան կամ քրիստոնեական օրացույցը, հաջորդել է հին հռոմեական՝ Հուլիոսի կամ հին տոմարին: Քանի որ հուլիոսյան տարվա տևողությունը 11 ր 14 վրկ-ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը մի ամբողջ օր էր կազմում, իսկ մինչև 1582 թվականին այն արդեն դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվել է 16-րդ դարում՝ Հռոմի Գրիգորիս 13-րդ պապի բարեփոխմամբ, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդել է հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով այդ 10 օրերը։ Սա նշանակում է, որ նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնար 365.2425 (հուլյան տարուց 10.8 րոպե պակաս)։

Մոտ 340 տարվա ընթացքում նոր տոմարն ընդունել են աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդները: Վերջինն ընդունել է Եգիպտոսը (1928 թվական):

Հայաստանում ընդունվել է նոր տոմարը խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1920 թվականին:

Հուլյան և Գրիգորյան տոմարների միջև տարբերությունը 13 օր է: 21-րդ դարի կեսերին դրանց միջև տարբերությունը կկազմի 14 օր:

տոմար

Julius Caesar

Հուլիոսյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունը

օրացույցների տարբերություն

fastnews-ads-banner