Անգլիայի կենտրոնում՝ Նորթեմփթոնշիր կոմսությունում, հայտնաբերվել են հին հռոմեական քաղաքի ավերակներ՝ խոշոր առևտրի կենտրոն։ Բնակիչներն ուտում էին բարակ կավե ամանեղենից և զարդարված էին թանկարժեք իրերով:
Ինչպես նշում է The Guardian-ը, հայտնագործությունն արել են Mola Headland Infrastructure-ի մասնագետները Նորթհեմփթոնշիրի և Օքսֆորդշիրի սահմանին՝ Լոնդոնի և Բիրմինգհեմի միջև կառուցվող HS2 երկաթուղային ցանցի երթուղու վրա։ Քաղաքը 2018 թվականից ի վեր երթուղու երկայնքով ուսումնասիրված ավելի քան 100 հնագիտական վայրերից և մինչ օրս ամենանշանակալի գտածոներից մեկն է
Հնագետները գտել են նաև հռոմեական ճանապարհ՝ 10 մետր լայնությամբ, բնակելի և արդյունաբերական շենքեր, ավելի քան 300 մետաղադրամ և միջնադարյան ամրագոտիներ, զարդանախշեր:
Պեղումների ընթացքում գտածոները գերազանցել են փորձագետների սպասումները: